ԵՀՄ-ն պատրաստվում է քայլեր ձեռնարկել, որ ուսանողների համար ուղեվարձը մնա 100 դրամPanARMENIAN.Net-ը գրում է.

 Ուղեվարձի թանկացումը դժգոհության ալիք են բարձրացրել ուսանողության շրջանում: Հաշվի առնելով այն, որ երթուղղայիններից ամենաշատը հենց ուսանողներն են օգտվում և նաև այն, որ ուսանողները այնքան ապահոված չեն, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընթացիկ ծախսերը,Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ-ն բազմաթիվ ուսանողների խնդրանքով և աջակցությամբ պատրաստվում է դիմել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի ուսանողների համար տրասպորտի սակագինը մնա նույնը՝ 100 դրամ: Այս մասին տեղեկացնում է Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ արտաքին կապերի կորիդնատոր Դավիթ Տաշչյանը:

Հիշեցնենք, որ վաղվանից քաղաքացիները երթուղային տաքսիներով երթևեկելու համար պետք է վճարեն 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել