Կորոնավիրուսի դեմ հզոր եւ երկարատեւ իմունիտետ է ձեւավորվում առավել հաճախ այն պացիենտնոերի մոտ, որոնք COVID-19-ը ծանր են տարել: Այսպիսի կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտեր, ԱՄՆ GMU համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան:
Մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում պարզաբանել է, որ վիրուսի դեմ լավ եւ կայուն իմունիտետը մշակվում է պացիենտների ընդամենը 7-8 տոկոսի մոտ:
«Մեզ մոտ կան սուպերմարդիկ, որոնց մոտ այնպիսի հզոր իմունային պատասխան է, որ նրանց հակամարմինները կարելի է օգտագործել մյուս մարդկանց կոնվալեսցենտային պլազմայով բուժելու համար, ինչը եւ արվում է»,- ասել է Բարանովան:
Բայց կան մարդիկ, որոնց օրգանիզմում, չնայած հիվանդության ակտիվ զարգացմանը, հակամարմիններ չեն արտադրվում: Այսպիսի պացիենտների բաժինը կազմում է հիվանդությունը հաղթահարածների ընդհանուր թվի 7-8 տոկոսը:
Հիվանդությունը հաղթահարածների մեծամասնությունն, այնուամենայնիվ, օժտված է տարբեր ուժի իմունիտետով, սակայն առողջացածների նվազագույնը 40 տոկոսի մոտ այն բավականին թույլ է:
Մասնագետը նաեւ նշել է, որ գիտնականների կարծիքով՝ տարեցների մոտ, որոնք բավականին ծանր են տարել հիվանդությունը, մշակվում է բավականին ամուր իմունիտետ: