Ողջ ճանապարհին մտածում էի` տեսնես ինչի՞ կարիք ունի հիմա Նազենին: Իր ոլորտում լավագույնն է, թե՛ հեռուստաաշխարհում, թե՛ որպես դերասանուհի…որպես կին բառացիորեն հազարավոր հայուհիների իդեալ է, տղամարդկանց իդեալ է որպես գեղեցկուհի… մնում է Սեր-ը, որը եթե կա էլ, մենք համենային դեպս դեռ չգիտենք այդ մասին: Ստացվում է, որ ինչքան էլ Նազենին փայլի յուրաքանչյուր օր թե՛ հեռուստաեթերում, թե՛ միջոցառումներին և թե՛ ամսագրային շապիկներին, ինչպես Պուգաչովայի հայտնի երգերից մեկում` «Ինչպես և բոլորը, նա պետք է որ ունենա գաղտնի երազանք», ու կարծում եմ` բոլոր ընկերները, ովքեր այսօր «Յանս» ակումբում նշում էին Նազենիի ծննդյան 31 ամյակը, հենց այդ գաղտնի երազանքի իրականացումն էլ մաղթել են նրան… Ես էլ էի ուզում մաղթեի, բայց ինձ տեսնելով նա այնքան ուրախ գրկեց ու միանգամից տարավ պարահրապարակ, որ ես մտածեցի. իսկ միգուցե նա իրոք երջանիկ է, ու նույնիսկ այս գաղտնի երազանքն էլ է իրականացել… Տա Աստված:
Նյութի աղբյուր՝ http://kamoblog.tv/archives/44752
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել