Ազգային հեղափոխություն շարքից....
Հայաստանոմ նշվելիք Հաղթանակի տոնն իրականում պետք է լիներ և պետք է լինի այսօր:
1994-ի մայիսի 11-ի լույս 12-ի գիշերն ուժի մեջ մտավ Ղարաբաղյան պատերազմն ավարտող հրադադարը։
Դրանով կերտվեց դարերի մեջ հայկական առաջին լիարժեք հաղթանակը: Ոչ թե այս կամ այն ճակատամարտում, այլ պատերազմում հաղթանակը:
Դրա փոխարեն նշում ենք մի օտար պետության հաղթանակի օրը: Չեմ պատրաստվում հիմա մտնել բանավեճի մեջ մայիսի 9-ի օրվա խորհրդի շուրջ: Ես ունեմ վաղուց ի վեր ձևավորված իմ կարծիքը դրա մասին: Բայց դա էս պահին էական չէ: Էականն այն է, որ տոները պետական գաղափարախսության հարց են: Պետությունները կայանում են նաև իրենց տոների շուրջ: Մայիսի 9-ը մեր պետության տոնը չէ: Մեր պետությունը չի եղել այդ պատերազմի սուբյեկտ և վերջ:
Ճիշտ է, ավելացրել ենք սրան Շուշիի ազատագրման օրը և ստեղծել ենք մի տարօրինակ հիբրիդ, որին դրել ենք ծանրամարս «եռատոն» անունը: Բայց Շուշիի ազատագրոմը որքան էլ կարևոր, միայն մի ճակատամարտ էր, որին, ի դեպ, հետևել է պատերազմի շատ ծանր շրջան, որում պարտության եզրին ենք եղել, ինչը շատերն այսօր մոռանում են: Այդ ծանր փուլին դիմանալը ու հետո հակագրոհի անցնելը պակաս կարևոր չէր, քան Շուշին:
Մեր պետությունը կայացել է Ղարաբաղյան պատերազմի շուրջ և դրա շնորհիվ: Առանց այդ պատերազմի կլինեինք շատ ավելի թույլ ու ինքնիշխանության շատ ավելի թույլ մակարդակով ազգ: Այո՛, պատերազմը ոչ միայն թուլացրել, այլև ուժեղացրել է մեզ, կերտել հայի մի նոր տիպ, որի համար հայոց պատմությունն անդադար կորուստների շղթա չէ: Իմ տարիքի մարդիկ դեռ հիշում են՝ ինչ էր դա՝ ծնվել ու մեծանալ ոպես անընդատ կորցնող ազգի ներկայացուցիչ: Այս փոփոխությունից ավելի կարևոր բան, չգիտեմ, կա՞:
Նույնիսկ մեր դեմոկրատիան ծնվել է Ղարաբաղյան պայքարից, ներքին հարցերում արդարության ձգտելու մեր մղումը, զանգվածային հապարակային շարժումների մեր քաղաքական մշակույթը:
Մեր ժողովրդին չենք քարոզել հաղթանակը: Մի տեսակ ամոթխած շրջանցել ենք դա: Թաքցրել ենք մայիսի 9-ի ստվերում:
Մեր անկախության ճանապարհին կարևորագույն խորհդանշական քայլերից մեկը պետք է լինի մայիսի 11-ի հռչակումը որպես Հաղթանակի տոն: Մեր հայրենական պատերազմում, որի շուրջ վեճեր չենք ունենա:
2024-ին կլրանա մեր Հաղթանակի 30 տարին: Հուսամ՝ մինչ այդ այս խնդիրը կլուծվի: