
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու անհրաժեշտությունից ելնելով՝
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ կլինեմ պատասխանելու իրենց կողմից հնչեցվելիք ցանկացած հարցի՝ ակնկալելով, որ հստակ պատասխաններ կտրվեն նաև իմ հարցադրումներին:
Կարծում եմ, որ սա ամենազնիվ ձևն է առանց սպառնալիքների լեզվի ու փոխադարձ վիրավորանքների հանրության առջև բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու այն հարցերի շուրջ, որոնք ուղղակի առնչվում են հայության համար կարևոր այս հաստատության անվտանգությանն ու հեղինակությանը:
Ես պատրաստ եմ նման հանդիպմանը ցանկացած օր, ցանկացած ժամի ու ցանկացած վայրում: