«Հրավիրում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի». Հայկ Դեմոյան


01:31 , 12 մայիս, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու անհրաժեշտությունից ելնելով՝

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ կլինեմ պատասխանելու իրենց կողմից հնչեցվելիք ցանկացած հարցի՝ ակնկալելով, որ հստակ պատասխաններ կտրվեն նաև իմ հարցադրումներին:

Կարծում եմ, որ սա ամենազնիվ ձևն է առանց սպառնալիքների լեզվի ու փոխադարձ վիրավորանքների հանրության առջև բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու այն հարցերի շուրջ, որոնք ուղղակի առնչվում են հայության համար կարևոր այս հաստատության անվտանգությանն ու հեղինակությանը:

Ես պատրաստ եմ նման հանդիպմանը ցանկացած օր, ցանկացած ժամի ու ցանկացած վայրում: