Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին քննարկումներ է ունեցել, միայն նշեց, որ դա իրենց ներքին պայմանավորվածությունն է:

Պարոն Կարապետյանը սխալվում է, որ դա համարում է իրենց ներքին պայմանավորվածությունը, որովհետև խոսք է գնում քաղաքական կարևորագույն փուլում ընդդիմության այդ ժամանակվա ղեկավարի և այն ժամանակվա գործող վարչապետի պայմանավորվածությունների մասին, որի պարագայում երկուսն էլ եղել են հանրային դեմքեր և պարտավոր են բաց խոսել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվել և այլն: Այլապես եղած հարցերն ավելի շատացան, իսկ հանրությունը պետք է իմանա իրականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել