Armlur.am-ը գրում է․

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ զինված հարձակում է եղել Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ՝ 10։40-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում ոստիկանները:

Շենքի դիմաց հավաքված մարդիկ ArmLur.am-ին պատմում են, որ զինված անձը մտել է բանկ, զենք պահել աշխատակիցներից մեկի վրա, գումար պահանջել: Սակայն մենք տեղեկացանք, որ բանկից որևէ գումար նա չի տարել, երբ մտել է ներս, աշխատակիցներն աղմուկ են բարձրացրել և նա թողել, հեռացել է՝ այդպես էլ գումար չտանելով: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա բանկ է մտել խաղալիք ատրճանակով:

Հավելենք, որ վերջին շրջանում շատացել են բանկերի վրա հարձակումները և «ՎՏԲ»-ն կարծես թե ամենամեծ թիրախն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել