Չափազանց շատ ինքնավստահություն

Երբեմն մենք շատ ենք փորձում ինքնահաստատվել, հետևաբար մենք վտանգում ենք մարդկանց հետ հարաբերությունները, վիրավորում ենք ուրիշներին՝ ապացուցելով մեր կարծիքը, մեր անմեղությունը: Բայց կարող եք պարզապես գոնե երբեմն համաձայնել ուրիշի կարծիքի, ուրիշի տեսակետի հետ կամ գոնե համաձայնել դրա գոյության փաստի հետ:

Վերահսկողություն

Շատ ավելի հեշտ է պարզապես թողնել իրավիճակը և դիտել դրա զարգացումը: Երբեմն կյանքում լինում են այնպիսի հանգամանքներ, որոնք ենթակա չեն մեր վերահսկողությանը: Այն, ինչ վիճակված է տեղի ունենալու, կլինի:

Մեղքի զգացում

Դուք ձեզ մեղավոր եք զգում ծնողների, ընկերների հանդեպ, ովքեր ստիպված են եղել հրաժարվել օգնությունից, գործընկերներից, որոնց կարծիքը չեք ընդունում և այլն: Միգուցե դադարե՞նք համբերատար լինելուց: Ուղղակի պատասխանատվություն ստանձնեք այն բանի համար, ինչ պատահում է, դուք պատասխանատու եք ինքներդ ձեզ համար, իսկ մնացածն անիմաստ է:

Բացասականություն

Բացասական մտքերը, որոնք կուտակվում են մարդու գլխում, թունավորում են նրա գոյությունը: Վատ մտքերից արագ ազատվել է պետք: Դրանք ուղղակիորեն ոչնչացնում են կյանքը:

Բողոքներ

Մարդը, ով անընդհատ բողոքում է կյանքից, մնում է նույն կետում, նրա հետ ոչինչ չի պատահում, ոչինչ չի փոխվում: Մարդիկ չեն սիրում բողոքողներին, հիշեք դա, և դադարեք թունավորելուց ձեր կյանքը:

Քննադատություն

Դադարեք մարդկանց քննադատելուց և դատապարտելուց: Մեզանից ոչ մեկն իդեալական չէ։ Մարդուն դատապարտելը՝ փորձելով այս կերպ նրան փոխել, հիմարություն է:

Ժամանակի նկատմամբ վախ

Կյանքը չպետք է կանգնի: Նրանք, ովքեր վախենում են փոփոխությունից, դանդաղ մահանում են: Մի վախեցեք թողնել ձեր հարմարավետության գոտին, զարգանալ, փոխել ձեր կենսակերպը, աշխատանքը, բնակության վայրը:

Պիտակներ

Կարիք չկա մարդկանց պիտակավորելու: Կպչուն պիտակներ կպցնելով թույլ չեք տալիս, որ մարդիկ փոխվեն, բացահայտեն իրենց: Կան բաներ, որոնց մասին գուցե չգիտեք կամ գուցե չհասկանաք: Դուք չգիտեք, թե ինչպես և ինչ է տեղի ունեցել մարդու կյանքում, այնպես որ մի շտապեք դատապարտել նրան:

Անցյալ

Ամենադժվարը անցյալը թողնելն է, հատկապես հաճելի հիշողությունները, երբ մեզ շատ լավ էինք զգում: Մենք դա չենք կարող դուրս բերել մեր գլխից, որովհետև մեզ թվում է, որ այժմ ավելի վատ ենք ապրում: Մեկ այլ անցյալ մեր սխալներն են, որոնց համար մենք նախատում ենք ինքներս մեզ: Պետք է ապրել ներկայով, իսկ անընդհատ մտածել անցյալի մասին՝ նշանակում է կանգ առնել զարգացման մեջ:

Արդարացումներ

Ժամանակն է մոռանալու ծնողների, ընկերների, ծանոթների սպասումների մասին: Ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք: Դուք պարտավոր չեք բավարարել ուրիշների պահանջները և արդարացնել ուրիշների սպասելիքները:

Ապրեք այնպես, ինչպես ասում է ներքին ձայնը: Գիտեմ, որ երբեմն շատ դժվար է վերցնել և փոխել կյանքը, փոխել տեսակետները և տարիների ընթացքում զարգացած կարծիքը, բայց վերջապես հասկացեք, որ այսպես դանդաղեցնում եք կյանքը, չեք զարգանում: Ժամանակն է սկսելու բոլորովին այլ կերպ ապրել: Վերացրեք այս բաները կյանքից և անպայման կդառնաք երջանիկ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել