Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Փաստորեն, հաշվի չառնելով հասարակության պահանջը՝ Հայաստանի իրավական համակարգում ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում՝ պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:
Հետաքրքիր է, որ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները, ինչը կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ, որի շահառուները հանդիսանալու են 6-ից 10 տարեկան հայ երեխաները:
Հ.Գ. Էս ո՞ւր հասանք: Աստված էլ բեթարից ազատի, կամ սրանից վատ էլ է լինելու: Սպասենք նոր զարգացումների: