Hraparak.am-ը գրում է․

Հ1-ի նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորանը բացել է  «Collaborate» ընկերությունը։ Նա արդեն համացանցով շնորհավորանքներ է ստանում։ Մարգարիտա Գրիգորյանի նախկին հեռախոսն անջատված է, ուստի մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել, սակայն որքանով տեղյակ ենք, ընկերությունը գովազդային է, և ծրագրում են համագործակցել Հանրայինի հետ։

Հիշեցնենք՝ ժամանակին կար «Կայմ», որի վերաբերյալ հենց «Հայկական ժամանակը» ժամանակին գրել էր․ «Պատկերացրեք, գովազդ է տեղադրել Հանրային հեռուստատեսությունում: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ եթե դուք ուզենայիք Հանրային հեռուստատեսությունում գովազդ տեղադրել, եւ գնայիք «Հ1» եւ ասեիք, որ ուզում եք գովազդ տեղադրել, ձեզ կասեին, որ «Հ1»-ը այդ հարցով չի զբաղվում, դրանով զբաղվում է «Կայմ» հեռուստաընկերությունը եւ ուրիշ ոչ ոք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել