1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկի ծնունդը կարող է խափանել Էլիզաբեթ 2-րդի արձակուրդը. թագուհին նախատեսում է հանգստանալու մեկնել այս հանգստյան օրերին, հաղորդում է Vesti-ն:

Թագուհն հանդիպելով մի խումբ դպրոցականների հետ` ի զարմանս շատերի՝ անկեղծորեն խոսել էր իրեն ամենից շատ հուզող թեմայի մասին: Այն հարցին, թե ինչ է ուզում ունենալ՝ ծոռ, թե ծոռնուհի, թագուհին պատասխանել էր. «Ինձ համար դա նշանակություն չունի: Սակայն ես շատ կցանկանայի, որ երեխան շուտ ծնվեր, քանի որ ես պատրաստվում եմ արձակուրդ գնալ» :

Քեթրինը, հավանաբար, իսկապես կծննդաբերի մինչև շաբաթվա վերջը: Այս ամենի ևս մեկ անուղղակի ապացույցն այն է, որ հիվանդանոցի պատերի մոտ հայտնվել են թագավորական տան երկրպագուները, որոնք լրագրողների հետ գիշեր-ցերեկ անցկացնում են այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել