Լսեք այս խորհուրդները, քանի դեռ ուշ չէ․․
Զիգմունդ Ֆրեյդը հոգեվերլուծության հիմնադիրն էր և առաջին մարդը, ով հետաքրքրվեց ենթագիտակցության գաղտնիքներով: Հենց նրան ենք պարտական մարդկային հոգու կառուցվածքի ժամանակակից ընկալման համար:
Ահա մեծագույն ավստրիացու 17 հիանալի խորհուրդները, որոնք պետք է հիշել.
1. Անկասկած, անհանգստության խնդիրը շատ կարևոր հարցերի հանգուցային կետն է. անհանգստության հանելուկ լուծելը լույս կսփռի մարդու ողջ մտավոր կյանքի վրա:
2. Ինքներդ ձեզ հետ լիովին անկեղծ լինելը լավ վարժություն է:
3. Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել միմյանց, քանի որ դա կարող է հանգեցնել միայն օտարացման: Եթե կան դժվարություններ, դրանք պետք է հաղթահարվեն:
4. Որոշակի իմաստով, այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, տեղի է ունենում երկար ժամանակով զսպված (գերադասելիորեն չնախատեսված) կարիքների բավարարման արդյունքում:
5. Դեպրեսիան՝ սառեցված վախն է:
6. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ինքներդ ձեզ՝ դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից պետք է ավելի լավը լինեք՝ դուք եք հիմա:
7. Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գալիս անբանները՝ ճանճերը չեն թռչում եռացող կաթսայի մոտ:
8. Ցավոք, ճնշված հույզերը չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:
9. Որքան քաջ և ինքնավստահ է դառնում նա, ով համոզված է, որ իրեն սիրում են:
10. Մարդիկ իրականությունը համարում են անբավարար և, հետևաբար, ապրում են երևակայության աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը: Ուժեղ անհատականությունը այս ցանկությունները իրականություն է դարձնում: Թույլը՝ այդպես էլ ապրում է իր այդ աշխարհում, և նրա ֆանտազիաները սկսում են մարմնավորվել տարբեր հիվանդությունների ախտանիշներով:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։