«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը կմիանա Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախ պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը դառնալու է հյուրանոց։ Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Արցախ պուրակի դիմացի թաղամասում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց բուհերը միացնելու մտադրության մասին լուրը. «Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա և ինչ պայմաններում։ Բայց նման նախագիծ կա, քննարկվում է»։ Ինչ վերաբերում է Մանկավարժականի շենքին, ապա նշեց. «Կրթական հաստատություններն օգտագործվում են միայն կրթական նպատակների համար, դա օրենքի պահանջ է։ Այդ շենքերը չեն մասնավորեցվում, դրանց հետագա գործունեությունը կրթական ծառայությունների շրջանակում է»»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել