Ինչքան հնչեղ է՝ «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր»...

Բայց իրականության հետ սահմանը բոլորովին այլ է:

Պարզվում է, որ այդ ծրագրերից գումար ստացողներին հարկադրում են գումարը վերադարձնել:

Երեկ մի խոսակցության ներկա եղա, երբ մի երիտասարդ կին պատմում էր, որ, լինելով 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, դիմել է 9-րդ ծրագրի համար, հաստատել են, ստացել է գումարը (26500 դրամ, եթե չեմ սխալվում), այնուհետև նրան իր հիմնարկից (պետական աշխատող) զանգել, ասել են՝ գումարը վերադարձնել պետությանը (այն հաշվեհամարին, որից ստացել է գումարը)` առանց պատճառաբանության, առանց բացատրության, առանց մեկնաբանության:

Բնական է, որ այստեղ ոչ թե մի, այլ մի քանի հարց է առաջանում, բայց վերջերս մեր երկրում հարցերի հարցն է մնում «ո՞ւմ տալ» հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել