1in.am-ը գրում է.

Հուլիսի 18-ն ԱՄՆ-ում նշվում է որպես Հոթ-դոգի օր: Ամերիկացիները «ուտելու տոն» են կազմակերպում և վայելում են այդ համեղ սնունդ՝ անտեսելով նրա վնասակար հատկանիշները: 

Տոնն ամերիկացիները սկսել են նշել 1893-ից: Պաշտոնապես այն իր անվանումը ստացել է 1957-ից: 

Ըստ վիճակագրության՝ այդ օրն ամերիկացիներն ուտում են մոտ 150 մլն հոթ-դոգեր, և դա վերաբերում է նաև աստղերին, որոնց շարքերում շատ են այդ վնասակար սննդատեսակի սիրահարները: 

Պապարացիների օբյեկտիվում ամեն օր հայտնվում են այնպիսի աստղեր, ինչպիսին են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրիթնի Սփիրսը, արքայազն Ուիլյամն ու Հարին, նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ովքեր հաճույքով արագ սնունդ են ուտում:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել