Կարդացի Մենուա Հարությունյանի չափազանց խելոք գրառումն այն մասին, որ նա ուսումնասիրել է տարբեր երկրների տրանսպորտային գնացուցակը ու կարծում է, որ եթե համեմատենք, ապա տրանսպորտի համար 150 դրամը շատ նորմալ թիվ է Հայաստանում, ու թանկացումից դժգոհել պետք չէ: Մենուան գրում է, որ օրինակ՝ Իտալիայում մեկ ուղղությամբ քաղաքային տրանսպորտով երթևեկելը տարբեր քաղաքներում տատանվում է 4-15 եվրոյի շրջանակում:

 Պատասխանեմ հագելիին կետ առ կետ:


ա) 4-15 Եվրո ստատիստիկա գոյություն ուղղակի չունի... Իտալիայում ամենաթանկ հասարակական տրանսպորտ կարող են համարվել Վենետիկի ջրային տրամվայները, որոնք արժեն մոտավորապես 7 Եվրո, այն էլ տուրիստների համար...

բ) Նույն զարգացած երկրներում գոյություն ունի աբոնեմենտ հասկացությունը: Անկախ նրանից, թե ինչքան թանկ արժի հասարակական տրանսպորտը, Փարիզի նման թանկ քաղաքի պարագայում ամսական մոտավորապես 30.000 դրամ վճարելով կարելի է անհաշիվ երթևեկել... Բնականաբար մյուս քաղաքներում այդ գինը անհամամեմատ ավելի ցածր է...
գ) Նույն զարգացած երկրներում ուսանողների, երեխաների ու ծերերի համար գործում են զեղչային շատ ճկուն համակարգեր... Օրինակ: Գերմանիայի Բիելեֆելդ քաղաքում ուսանողների համար քաղաքի ներսում երթևեկությունը ու ռեգիոնում քաղաքից քաղաք ռեգիոնալ գնացքներով շրջագայելը ոչ մի ցենտ չարժի:
դ) Զարգացած երկրներում նվազագույն աշխատավարձը սկսում է 1000-1500 եվրոյից ու այն գումարը, որ իրենք են վճարում տրանսպորտի համար դրա համեմատ շատ չնչին է...
Իսկ հիմա հետ գանք Հայաստան... 4 հոգանոց ընտանիքը եթե օրական 1 անգամ օգտվի տրանսպորտից, նախկինի համեմատ ամսական կտրվածքով վճարելու է 400 դրամ ավելի շատ քան առաջ... Ամսվա կտրվածքով դա կազմում է 12000 դրամ, որը նվազագույն աշխատավարձի մոտավորապես 1/3-ն է... Ու դա զուտ հավելավճար, առանց հիմնական ծախսը հաշվի առնելու... Այս ստատիստիկան համեմատեք զարգացած երկրներում սպառողական զամբյուղում հասարակական տրանսպորտի հատկացրած ծախսերի հարաբերական կշռի հետ, ու ինձ թվում է` էլ զարմանալու կարիք չի լինի` ինչի է ժոխովուրդը դժգոհ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել