1in.am-ը գրում է.

Նորֆոլքում նկարչական դպրոցի աշակերտն աշխատել է 2.2 միլիոն դոլար այն բանից հետո, երբ նրա նկարներն աճուրդով վաճառվել են 20 րոպեի ընթացքում, հաղորդում է Mail Online-ը:

Տասնամյա Կիրոն Ուիլյամսոնը, ով հայտնի է «Մինի Մոնե» անունով, միջազգային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ համայնապատկեր է նկարել ընտանեկան տոնի ժամանակ: 

Երեխայի նկարների գինը 3.5-30 հազար դոլար է:Կիրոնի առաջին աշխատանքները շուկայում հայտնվել են 2009 թ.: Այդ ժամանակ նրա 19 աշխատանքները փակ աճուրդում վաճառվել են 360 հազար դոլարով: Վաճառքից ստացված գումարով երեխան նոր տուն է գնել իր և ծնողների համար:

Հաջորդ տարվանից Կիրոնը կդադարի դպրոց հաճախել և կսովորի տանը, որպեսզի կարողանա կենտրոնանալ նկարչության վրա: Նրա նկարները կվաճառվեն այս ուրբաթ կայանալիք աճուրդում։ Լոտերի գինը կսկսվի 150 հազար դոլարից:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել