Մատիտով կամ ածուխով արված սև-սպիտակ նկարի վրա պատկերված է երեխա, որը ձեռքում բռնել է սուպերհերոսի կերպարով բուժքույրի տիկնիկը: Երեխայի կողքին դրված զամբյուղում Սարդ-մարդու և Բեթմենի տիկնիկներն են:
Ինստագրամյան հրապարակումը Բենքսին մեկնաբանել է Game changer արտահայտությամբ, որը կարելի է թարգմանել «իրավիճակը փոխող»:
Բենքսին նկարը նվիրել է Սաութհեմփթոնի հիվանդանոցի բուժանձնակազմին:
«Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ դուք անում եք: Հուսով եմ՝ նկարը, սև-սպիտակ լինելով հանդերձ, մի փոքր ավելի լուսավոր կդարձնի այս վայրը»,-ընդգծել է նկարիչը:
Նկարը ծրագրվում է հանել աճուրդի, իսկ ստացված միջոցները փոխանցել առողջապահության ազգային ծառայությանը:
Բենքսի կեղծանունով նկարչին, որի աշխատանքները շատ մեծ ճանաչում են վայելում, մինչև այսօր հաջողվում է պահպանել անձի գաղտնիությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել