Եթե նույնիսկ սխալ փոխանցում է գնացել զինծառայողներին (որքան հասկանում եմ, խոսքը 26 հզ դրամի մասին է), ապա տարօրինակ է վարչապետի կոշտ բառամթերքը վերջին կոպեկը վերադարձնելու մասով:
Հասկացանք, որ դրանք այլ կատերգորիայի համար են նախատեսված, մեղավո՞ր են զինծառայողները, որ ձեր համակարգը մեռավ բռակ տալով, թերանալով:
Եվ երկրորդ՝ մեր զինծառայողները արժանի են ամենաբարձրին, այդ թվում՝ պարգևավճարներին։ Երբ դու քո շրջապատի, թիմակիցներիդ, նախարարներին, պատգամավարներին ու մերձակա մեծ թվով պաշտոնյաներին կզրկես պարգևավճարից, այդ դեպքում մեծ-մեծ կխոսես: Քաղաքապետն իր տեղակալին, խորհրդականին 1,8 մլն պրեմիա է տալիս, դա նորմալ է, իսկ երբ որևէ զինծառայողի սխալմամբ 26 հզ դրամ է գնացել, դա պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերել: Սրանք արդեն լրիվ են վարի գնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել