Ամեն բան կարգին է: Ըստ երևույթին` ամեն բան այսպես էլ պետք է լիներ, քանի որ Գեներալիցս` Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջև, չի՛ ենթադրում վաճառել սեփական անձն ու արժանապատվությունը պաշտոնի կամ փողի դիմաց: Եվ իմ առաջնեկն ու իմ զավակները ստանալու են նույն դաստիարակությունը: Ասեմ ավելին` իմ տանն այլ կերպ մտածող մարդը տեղ չունի: Երբեք չեմ քծնել, երբեք չեմ խնդրել ու երբեք չեմ «մուրացել» կոչում, պաշտոն կամ հարգանք: Ինչ կամ` «էտ» եմ, ինչպիսինը կամ` «էտ» ա... Ու իմ զավակները պետք է այդպես մտածեն` Աստված, Հայրենիք, Ընտանիք:
Շնորհակալ եմ իմ բոլոր ծառայակից ընկերներին: Տղե՛րք, պինդ եղեք: Ամեն բան լավ է լինելու: Շնորհակալ եմ ամեն վայրկյան ծառայության, վստահության ու հարգանքի համար: Եղեք ձեր տեղերում, տարեք ձեր դժվարին ու շատ անգամ անշնորհակալ ծառայությունը` ծառայեք Հայրենիքին: Որքան էլ դժվար լինի, որքան էլ առավոտյան արթնանաք ու ինքներդ ձեզ ասեք. «Վե՛րջ, հենց այսօր գրում եմ ու դուրս գամ», հիշե՛ք գլխավորը. «Ո՞վ, եթե ոչ ես»: Իմ, Ձեր ու մեր բոլորիս տան պաշտպանը Դու` Մենք ենք... Տղե՛րք, պինդ եղեք, ձեր ուսադիրների ծանրությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահեք, միշտ հիշեք. «Ծառայելով օրենքին` ծառայել ժողովորդին», մնացած ամենը «հեքիաթ» է ու սուտ: Ամեն բան լավ է լինելու: Ես էլ ետ եմ գալու ու շարունակեմ Հորիցս ինձ ժառանգված ծառայությունը` ծառայել Հայրենիքին: Ու վայ նրան, ով կմտածի թե «ծառայել» նույն բանն է, ինչ «ծառա» լինել:
Բոլոր- բոլորին շնորհակալ եմ... Ծառայել եմ, ծառայում եմ ու ՄԻՇՏ ծառայելու եմ Հայրենիքիս: Աստված բոլորին պահապան:
Պատիվ ունեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/2894624827273522
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել