Եթե Ձեր հեռախոսն ունի 3G և Wi-Fi ընդունիչներ, ապա այն կարող է հանդիսանալ նաև Wi-Fi ցրիչ: Վաղուց գիտեի, որ Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոններն ունեն այդպիսի հնարավորություն, բայց վերջերս հայտնաբերեցի, որ Symbian համակարգի համար նույնպես կա այդ ֆունկցիան: Անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի մեջ տեղադրել մի փոքր ծրագիր և վերջ: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն 3G կապով ստանում է ինտերնետ և այն տարածում Wi-Fi կապով: Այսինքն` հեռախոսը դառնում է Wi-Fi մոդեմ: Հնարավորություն կա նաև ծրագրի կարգավորումներում գաղտնաբառ տեղադրել, որպեսզի հարևանները չօգտվեն Ձեր կապից :)

Այլևս կարիք չկա վճարել Վիվասելի կամ Օրանժի ֆլեշկաների համար: Ցանկացած օպերատորի քարտ եք գնում, միացնում եք անսահմանափակ ինտերնետ փաթեթը, տեղադրում եք քարտը հեռախոսի մեջ և վերջում միացնում եք այս ծրագիրը: Օրինակ` սա օգտակար կարող է լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն առանց 3G կապի iPad և ցանկանում են փողոցոմ օգտվել ինտերնետից: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել