Բակտերիաները տարբեր են լինում՝ ինչպես օգտակար, այնպես էլ մահացու վտանգավոր: Գիտնականները համարում են, որ 2050 թ. բակտերիաներից մահացության թիվը կգերազանցի օնկոլոգիական հիվանդություններից մահացության թվին:

Ահա թե որոնք են այդ բակտերիաներից ամենավտանգավորները․

Clostridium botulinum

Այս բակտերիան առաջացնում է բուտուլիզմ՝ ծանր հիվանդություն, որը քայքայում է մարդու նյարդային համակարգը: Բուտուլիզմով տառապող մարդիկ մահանում են, որպես կանոն, շնչառական մկանների կաթվածից և դրան հետևող հիպոքսիայից: Համարվում է, որ այս բակտերիայի մեկ գդալը բավական է ԱՄՆ ողջ բնակչությունը ոչնչացնելու համար: Իսկ 4 կգ-ը բավական է մոլորակի ողջ բնակչությանը վերացնելու համար:

Escherichia coli

Այս բակտերիային այլ կերպ անվանում են աղիքային ցուպիկ: Այն դասվում է ցուպիկավոր բակտերիաների թվին, որոնք հիմնականում հանդիպում են մարդկանց ու կենդանիների օրգանիզմներում: Սակայն գոյություն ունի շուրջ 100 պաթոգեն սերոտիպ, որոնք պատասխանատու են ամեն տարի հարյուրհազարավոր մարդկանց մահվան համար: Աղիքային բորբոքումների զարգացման ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է հետևել մի քանի կանոնի՝ խուսափել կեղտոտ ջրի հետ շփումից, լավ եփել մսային ուտեստները, մանրամասնորեն լվանալ մրգերն ու բանջարեղենը:

Salmonella typhi

Բակտերիայի այս տեսակն առաջացնում է որովայնային տիֆ, որի ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, որովայնի շրջանում ուժեղ ցավերը, միգրենն ու ընդհանուր թուլությունը: Սակայն որոշ մարդիկ այս հիվանդության այնպիսի կրողներ են, որոնց մոտ ոչ մի ախտանշան առկա չի լինում: Մերի անունով մի կին, որը տառապել է այս հիվանդությամբ, իր կյանքի ընթացքում վարակել է 53 մարդու, որոնցից շատերը մահացել են: Հենց Մերին մահացել է 69 տարեկան հասակում թոքաբորբից:

Vibrio cholerae

Այս բակտերիան առաջացնում է մահացու ու տանջալից խոլերա: Վերջինս սուրվարակային ստամոսաաղիքային հիվանություն է, որն առավել հաճախ առաջանում է կեղտոտ ջրի հետ շփումից: Հիվանդությունը քրոնիկական լուծ է առաջացնում, ինչպես նաև ջրազրկում, փսխում, մկանների կծկում: Ջրի ու աղերի կորուստն օրգանիզմում հաճախ ճակատագրական է լինում. եթե մարդը հիվանդ  է խոլերայով, և բացակայում է բուժման գործընթացը, ապա մահվան հավանականությունը 50% է:

Aspergillus fumigatus

Սա բորբոսային սնկի տեսակ  է, որը պաթոգեն է մարդու օրգանիզմի համար: Այս սնկի սպորները մենք շնչում ենք ամեն օր, սակայն ասպերգիլոզ հիվանդությունը, որպես կանոն, ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր թույլ իմունիտետ ունեն: Ռիսկային խմբում են այն հիվանդները, որոնք տառապում են ասթմայով և իմունային անբավարարությամբ, քիմիաթերապիայի կուրս են անցել կամ օրգանների փոխպատվաստում են կատարել: Բակտերիան քայքայում է ներքին օրգանները՝ առաջացնելով տենդ, շոկ, շնչառության խանգարում, արյունոտ հազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել