Disney Family կայքում հրապարակել են «Գեղեցկուհին և հրեշը» հանրահայտ մուլտֆիլմում հիշատակված պուդինգի (The Grey Stuff) բաղադրատոմսը, գրում է Business Insider-ը։
«Փորձեք Դիսնեյլենդ ժամանցի թեմատիկ այգիների այս պուդինգը պատրաստել տնային պայմաններում»,- ասվում է նկարագրության մեջ:
Պուդինգի համար անհրաժեշտ է մեկուկես բաժակ կաթ, 100 գրամ վանիլային և պուդինգի համար մեկ ճաշի գդալ շոկոլադե խառնուրդ, 230 գրամ հարած սերուցք, 15 կրեկեր սերուցքային միջուկով, ալիքավոր եզրով թխվածքաբլիթներ։
Կաթը հարել վանիլինի հետ, մինչև միատարր զանգված դառնալը: Այնուհետև բլենդերի օգնությամբ հարել կրեկերները, ապա ավելացնել կաթը: Դրանից հետո ավելացնել հարած սերուցքն ու շոկոլադե խառնուրդը:
Տեղադրել սառնարանում, մինչև սառչելը, ապա հրուշակեղենի տոպրակի օգնությամբ տարածել թխվածքաբլիթների վրա։