Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի մեքենաների շուկան ապրիլին վատագույն տվյալներն է գրանցել վերջին 7 տասնամյակում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով վաճառասրահների փակմամբ:
Ինչպես փոխանցում է CNN-ը, մեկ ամսում մեքենայի վաճառքի ծավալները նվազել են 97 տոկոսով: Անցյալ ամիս Միացյալ Թագավորությունում ընդամենը 4320 մեքենա է վաճառվել անհատ գնորդներին, բիզնեսներին և ավտոպարկերին: Այս տվյալները հայտնել է Ավտոարտադրողների և առևտրականների միությունը:
Համեմատության համար նշվում է, որ անցյալ տարվա ապրիլին վաճառված մեքենաների քանակը կազմում էր 161․000:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/05/05/warming/3281302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել