Տասը վարակակիր, ոչ մի մահ, և երկիրը փակվեց:
Պարետային ժամ և դրանից բխող հետևանքներ, որոնց անրադառնալն անիմաստ զբաղմունք է:
Կա՞ գոնե մեկ բանական մարդ, ով կարող է տալ հստակ պատասխան, ինչո՞ւ է որոշվել համարյա լիարժեք բացել երկիրը...
Հ․Գ․ Այսօր ԱՄՆ-ում հայտարարվեց, որ ուրբաթ օրվանից կմեկնարկի երկիրը վերաբացելու երկրորդ ֆազան: Կբացվեն սպորտային խանութները, հագուստի խանութները, գրախանութները և ծաղկի խանութները:
Խանութների ներսում առևտուր անելը դեռևս կարգելվի:
Խանութները կսպասարկեն միայն հեռախոսով զանգող հաճախորդներին կամ կընդունեն օնլայն պատվեր և պատվերը կհանձնեն դռան մոտ:
Առևտրի կենտրոնները և մոլերը կմնան փակ:
Ռեստորանները կաշխատեն միայն առաքման կամ փիքափի պայմանով: Գրասենյակները դեռևս կմնան փակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/2939705809429585
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել