Սիլիկոնե կրծքեր, ուղիղ քիթ, հարթեցված կնճիռներ. այս ամենի հնարավորությունը մենք այդպես էլ չէինք ունենա, եթե Հարոլդ Գիլիսը չորոշեր իր ժամանակի ամենաբարդ վիրահատությունն իրականացնել՝ ծովագնաց Ուոլթեր Յեոյի մաշկի փոխպատվաստում կատարելով:
Առաջին վիրահատությունը
Առաջին աշխարհամարտի տարիներին Գիլիսի մոտ՝ հիվանդանոց, եկավ ծանր այրվածքներ ունեցող մի զինվորական: Բժիշկը խղճաց տղային և որոշեց մաշկի փոխպատվաստման բարդագույն վիրահատություն իրականացնել: Դրված նպատակին հասնելը չափազանց բարդ էր լինելու: Հարկավոր էին նոր կոպեր, աչքի շրջանում ու քթի նոր մաշկ:
Վիրահատությունները հաջող ընթացք ունեցան: Չնայած վիզուալ տարբերություններին՝ մարդիկ արդեն կարողանում էին լիարժեք կյանք ապրել և իրենց ցանկացած գործունեությամբ զբաղվել:
Վիրահատությունից հետո նա համոզեց ռազմական կոմիտեի անդամներին ստեղծել հատուկ վիրաբուժական ստորաբաժանում: Գիլիսը գործընկերների հետ մշակեց դեմքի տրավմաներ ստացած հիվանդների բուժման մեխանիզմ: Նրանք միասին փրկեցին ավելի քան 5,000 մարդու:
Պլաստիկ վիրաբուժությունը էսթետիկ բնույթ չէր կրում: Հաճախ հարկավոր էր լինում դեմքը վերականգնել այն բանի համար, որ մարդը պարզապես շարունակի նորմալ կյանք վարել:
Դիմային վիրաբուժության համար 1930 թ. Հարոլդ Գիլիսը ասպետի կոչում ստացավ:
Ի դեպ, առաջին սեռափոխության վիրահատությունը հենց նա է կատարել:
Սիլիկոնե կուրծք
Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ կանայք հաճախ սիլիկոնե կրծքեր են տեղադրում: Ի սկզբանե բժիշկները կաթնագեղձերում լցնում էին, ինչ պատահի՝ կաուչուկ, պարաֆին, ապակե գնդակներ: Թե ինչով էին ավարտվում նման վիրահատությունները, ասելու կարիք չկա:
Այս ամենը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ 1961 թ. Հյուսթոնի վիրաբույժները չմշակեցին ժամանակակից իմպլանտի նախատիպը: Արդեն 1962 թ. կատարվեց առաջին վիրահատությունը, որը ֆուրոր առաջացրեց:
Սակայն մեդալի հակառակ կողմը ևս գոյություն ուներ: Պարզվեց, որ սիլիկոնե իմպլանտներն առաջացնում են կրծքի քաղցկեղ, այդ իսկ պատճառով նման միջամտության գնալուց առաջ երկար մտածել է պետք: