Խոյ: Մի շտապեք աշխատանքի, ֆինանսների և կարիերայի հետ կապված որոշումներ կայացնել: Ձեզ հեշտ է մոլորեցնել: Դուք չափից ավելի եք վստահում մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Կարող են փողային վեճեր ծագել, ընդ որում, հատկապես այդպիսի վեճերում դուք հակված կլինեք զիջումների, թեև ցանկալի կլիներ, որ դուք կարողանայիք պնդել ձեր տեսակետը:

Ցուլ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այդ դեպքում դուք մեծ հաջողությունների կհասնեք, թեև ոչ առանց ջանքի: Մանրակրկիտ ձևով ընտրեք դաշնակիցներին․ հնարավոր է նրանք օգնեն ձեզ հաղթահարել շատ խնդիրներ և հոգսեր: Գործնական հանդիպումները վատ չեն անցնում, բացառված չեն նաև առաջարկները, որոնք ընդունելու դեպքում դուք առաջընթաց կունենաք կարիերայում կամ ավելի կամրապնդեք ձեր ֆինանսական վիճակը:

Երկվորյակ: Օրը դասավորվում է հաջող, նշանի շատ ներկայացուցիչներ շանս կունենան հասնելու հաջողությունների իրենց համար խիստ կարևոր գործերում: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ սեփական կարիերային առնչվող հարցեր քննարկելու համար: Այսօր դուք լավ տպավորություն եք թողնում մարդկանց վրա և այդ պատճառով էլ առանց մեծ դժվարությունների կհասնեք ձեր ուզածին:

Խեցգետին: Չարժե կարևոր գործ ձեռնարկել հատկապես օրվա առաջին կեսին: Դա օրվա այն ժամանակահատվածն է, երբ ոչինչ չի ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն անզորությունից ուղղակի կկախվեն: Խեցգետինները կկորցնեն կենսասիրությունն ու լավատեսությունը, բայց, բարեբախտաբար ոչ երկար ժամանակով:

Առյուծ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր բոլոր ձեռնարկները հաջողված են, դուք հաջողության եք հասնում, նույնիսկ երբ ոչ ոք չի հավատում սկսած գործի հաջողությանը: Կարիք չկա ժամանակ վատնելու դաշնակիցներ որոնելու վրա: Դուք միայնակ էլ ամեն ինչ հաղթահարում եք: Հնարավոր են գումարային մուտքեր:

Կույս: Ոչնչով աչքի չընկնող, բայց, այնուամենայնիվ, բավականին լավ օր է: Շատ Կույսեր կկարողանան լուծել դժվարին մասնագիտական խնդիրներ, լեզու կգտնեն իրենց այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում դժվար էին հարաբերվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի թանկագին մարդու մասին կարևոր լուրով:

Կշեռք: Բարենպաստ օր է նոր, այդ թվում՝ նաև պատասխանատու և կարևոր գործեր ձեռնարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կորոշեն հիմնովին փոխել իրենց կյանքը դեպի լավը, կհասնեն դրան: Հաջողություն է սպասվում այն Կշեռքներին, ովքեր այսօր խոշոր գործարքներ կկնքեն կամ դուրս կգան նոր աշխատանքի:

Կարիճ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեզ կհաջողվի անել ամեն ինչ, ամեն ինչ կստացվի գերազանց: Հնարավոր են ստեղծագործական հաջողություններ: Նախկինում մյուսների կողմից չնկատված ձեր տաղանդներն այսօր նկատելի կլինեն բոլորի համար: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների և բանակցությունների համար:

Աղեղնավոր: Բարենպաստ օր է բազմաթիվ առումներով: Դուք գոհ եք մասնագիտության ոլորտում դեպքերի ընթացքից: Ձեր հակառակորդները զինաթափ են, և դուք վերջապես ստանում եք գործելու այն ազատությունը, որի մասին վաղուց եք երազել: Հնարավոր է վերելք կարիերայի սանդուղքով: Նույնիսկ այն Աղեղնավորները, ովքեր երբեք չեն մտածել այդպիսի վերելքների մասին, կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը:

Այծեղջյուր: Վատ օր չէ աշխատանքի համար, այդ թվում՝ և՛ նստակյացություն, և՛ մանրուքների վրա մեծ ուշադրություն պահանջող աշխատանքի: Թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց հանդեպ դուք պահանջկոտ եք: Դա ոչ բոլորին է հաճելի, այդ պատճառով էլ ոմանք կաշխատեն ձեզ հետ գործ չունենալ: Կարող են վեճեր ծագել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անսպասելի ծախսեր:

Ջրհոս: Աշխատեք լինել շատ համբերատար. ձգտելով հասնել ուզածին շատ արագ՝ դուք թույլ կտաք սխալ սխալի հետևից: Արժե լսել փորձառու մարդկանց և ավագ գործընկերների խորհուրդները, որովհետև սեփական գիտելիքներն այսօր կարող են և չբավականացնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ նախկինում չծրագրավորված:

Ձկներ: Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից են, դուք շատ բանի կարող եք հասնել, ընդ որում, առաջին հաջողություններին կհասնեք առանց հատուկ ջանքեր գործադրելու: Հաջողությունը կուղեկցի այն Ձկներին, ովքեր այսօր կանցկացնեն կարևոր գործնական բանակցություններ: Նշանի ներկայացուցիչներն առանց դժվարության առավելություն ձեռք կբերեն իրենց ընդդիմախոսների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել