Անգամ տանը նստած ժամանակ է հնարավոր պահպանել գեղեցիկ կառուսվածքը։ Ուղղակի անհրաժեշտ է տանն անել հետևյալ 5 բաները։ Նրանք կփոխարինեն մարմնամարզությանը և կօգնեն մնալ գեղեցիկ։
Բրիտանական Good Housekeeping ամսագրում հրապարակել է մի հետազոտություն, որտեղ մասնագետները հաշվարկել են, թե որքան էներգիա է ծախսում մարդը՝ տունը մաքրելու ժամանակ։ Պարզվում է, որ տունը մաքրելու գործընթացը հավասարազոր է մարզասևահում մարմնամարզություններ անելուն։ Այդ պատճառով պարտադիր չէ քաշ հավաքել և հղում անել տանը մնալուն։ Մասնագետները հաշվարկել են, որ փոշի մաքրելու ժամանակ ծախսվում է 109 կալորիա, քանի որ անընդհատ լվանում և քամում եք կտորը։ Նմանատիպ շարժումները մարզում են ձեռքերի և որովայնի մկանները։ Ինտենսիվ կերպով տունը մաքրելու գործընթացը դրական ազդեցություն է ունենում նաև սրտի վրա։ Իր արդյունավետությամբ այն հավասարազոր է արագ քայլին կամ դանդաղ վազքին։ Փոշեկուլով աշխատելու ժամանակ մարդը ծախսում է 96 կալորիա։ Այս դեպքում գործի է դրվում պրեսը և մեջքի մկանները։ Հատակի խոնավ մաքրման ժամանակ ծախսվում է 90 կալորիա։ Այս դեպքում հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է ուսերի և պարանոցի մկանների վրա։
Լոգարանը մաքրելու վրա ծախսվում է 79 կալորիա։ Այս գործընթացը հավասար է 20 րոպե պարով զբաղվելուն։ Ապակիները լվանալու համար անհրաժեշտ է 79 կալորիա, որը հավասարազոր է մարզասարքի վրա մարզվելուն։ Էներգիաի ծախսը հաշվարկված է 174 սմ հասակ, 64 կգ քաշ ունեցող մինչև 40 տարեկան կանանց համար։