ՇՏԱՊ

Մինչ այսօր Հայաստանում մեկնարկում է սահմանափակումներից դուրս գալու առաջին օրը, Մոսկվայում դեսպանության կողմից տրամադված հյուրանոցներից մեկից 31-ամյա տղամարդու, 30 րոպե առաջ շտապօգնությունը տարավ կրկին ինֆակտի նախանշաններով։ Կրկին, որովհետև մինչև հյուրանոց տեղափոխվելը նա ունեցել է սրտի վրիահատություն, որի արդյունքում 4 ստենդ են տեղադրել։ Ամուսնական զույգն արդեն չունի ֆինանս և չի պատկերացնում՝ ինչպես պետք է վճարի այստեղ բժշկական ծառայությունները։ Իսկ Հայաստան գնալու մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն։

Վերջին չվերթը եղել է ապրլի 23-ին, իսկ հաջորդը երբ կլինի՝ անհայտ է։

Ինչպես նախկին գրառումներում նշել եմ, «Հայկական ժամանակի» Նաիրա Բաղդասարյանը նախորդ շաբաթ վիդեոշարքեր էր հրապարակում, որոնք և ունեին իրական խնդիրներից հանրությանը շեղելու և սպասողական մեջ գտնվողներին արտահայտվել-հանգստանալու հարթակ տրամադրելու նպատակներ։ Դեսպանության աշխատակիցների պայմանները և հյուրանոցների պայմանները լուսաբանելու հետ մեկտեղ կարող էր լուսաբանել նաև, թե ինչ կրիտիկական վիճակում մարդիկ կան հյուրանոցներում, ինչպես են դիմակայում, կամ ի վերջո երբ կմեկնեն Հայաստան և այլ հարցերով։

Ուստի, Հայաստանում գտնվող հարգելի լրագրողներ, խնդրում եմ Ձեզ, Դուք զբաղվեք այս հարցերով, և փորձենք ևս մեկ անգամ օգտակար լինել մեր հայրենակիցներին։ Կոնտակտներ, ինչպես նախկինում, կտրամադրեմ, նաև ևս մեկ հղի կին կա հյուրանոցում, ում վիճակը կրկին տատանվում է, և իր համար այսօր նույնպես շտապօգնություն են կանչել, բայց նրան տեղում օգնություն են ցուցաբերել և թողել հյուրանոցում։ Նշեմ նաև, որ հոստելներում կան շատ ջերմող տղամարդիկ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունը նրանց համար նույնպես կարող է լինել միայն վճարովի։

Լավին լավն ենք ասում, վատին՝ վատը, հարցը ավելի քան լուրջ է, պետք չէ զոհեր տալ։

Նիկոլ Փաշինյան, Arsen Torosyan, խնդրում եմ, միջամտեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել