Մայիսի 3-ին, ժամը 20:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12 հասցեում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվաճյան փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում գտնվող երկհարկանի ավտոտնակում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:29-ին, մարվել՝ 20:53-ին: Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր՝ մոտ 5 քմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել