Ես զարմանում եմ, որ ոմանք զարմանում են։ Չէ՞ որ ոչ մի նոր բան չի ասվել։ Մենք ընդամենը դետալների մասին ենք նոր բան իմանում, իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ վաղուց էր հայտնի։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, բաց տեքստով ու հրապարակավ է հայտարարել, որ բյուջեից թալանածը եթե բերեն, իր գլխավորած հիմնադրամներին տան, ապա ամեն ինչ կլինի «օկ» և քրեական հետապնդում չի լինի։

Սաշիկի 30 միլիոն դոլարը, Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի» պատմությունը, Սամվել Ալեքսանյանին «սեփականատեր» տիտղոսի հռչակումը և մյուս գործարքները ստվերային պայմանավորվածությունների արդյունք են։ Ում հետ որ չի ստացվում խլոցին կամ գործարքը, դառնում է Գագիկ Խաչատրյանի պատմության պես մի բան։

Հիմա Փաշինյանն ուզում է «Յուքոմը» խլել Խաչատրյաններից ու իր դրածոների միջոցով այն կառավարել։ Խաչատրյանները չեն համաձայնում, դրա համար էլ քրեական հետապնդում է իրականացվել ՊԵԿ նախկին ղեկավարի ու նրա որդու նկատմամբ, իսկ ահա երբ Երևանի քաղաքապետարանի հետ նույն խաչատրյանները գործարքի գնացին, ոչ մի քրգործ էլ չհարուցվեց, քանզի Հայկ Մարությանն ու Փաշինյանն այդ գործարքից իրենց բավարարված են զգացել։ Նույնը մյուսներին է վերաբերում։

Եթե հայտարարվում էր, որ Բ26 ճամպրուկներով փող է տարվել ու դրանից հետո չեն հրապարակվում տանողների ու վերցնողների կամ վերցնողի անունը, քրեական գործեր չեն հարուցվում այդ թեմայով, ապա պարզ է, որ ճամպրուկներով կամ հեղափոխական ուսապարկերով է հիմա նույն բանն արվում։ Պարզապես ստվերային փող ստացողն է փոխվել և աղմուկն է ավելացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել