«ԱԺ նախագահի տիկին Գոհար Աբաջյանը հոբելյանական եսիմորերրորդ ստատուսը գրեց առ այն, որ ինքը ArmComedy չի նայում։ Բանը… ՕԿ, Գոհար ջան, արդեն բոլորս իմացանք)))
Ո՞րն ա էս անգամ պատճառը։ Մեծ հաշվով երկուսն են՝
1) էն զանգվածին, որը ինքնուրույն դատողություն անելու ընդունակ չի, պետք ա ասել վատն ա՝ մի նայեք, իրանք առաջ իշխանություններին չէին քննադատում հիմա քննադատում են։ Դա 2 տարի ա, ըստ էության, միակ փաստարկն ա հաղորդման դեմ, քանի որ ոչ մի անգամ, ոչ մի փաստ չի աղավաղվել, ոչ մի սուտ չի ասվել, մնում ա դա։ Չեն պատկերացնում, որ քննադատությունը կարա լինի առանց փաստ աղավաղելու ու լավ հասկանում են, որ ԱրմՔոմեդիի լսարանը քննադատական մտածողությամբ մարդիկ են, ում անհնար ա կերակրել էն ֆեյք յութուբային չենելներով տարածվող կոնտենտով։ Դրա համար պետք ա գործել ad hominem` անդրադառնալ հաղորդումը ստեղծողներին։ Ստեղից իհարկե բխող 2 հարց ա առաջանում՝
ա/ Բա մինչև հեղափխություն ո՞ւմ են քննադատել ԱրմՔոմեդիով 650 հաղորդում շարունակ
բ/ Եթե կա իշխանություն, որ պատասխանատու ա երկրում կայացվող բոլոր որոշումների համար, բա էլ ո՞ւմ պետք ա քննադատենք 2020թ.-ին։ Աշոտյանին ու Կարեն Ավագյանի՞ն։ Ասենք լո՞ւրջ։ Հա վայ, ստեղ մոռանում ենք, որ յութուբային ֆեյք ինդուստրիան մինչ օրս դեռ դրանով ա զբաղված 2020թ. ու էլ չի հավաքում էն բաղձալի 400000 դիտումները ինչ առաջ։
Եվ երկրորդ պատճառը՝
2) Միքայել Մինասյանի երեկվա տեսանյութը պետք ա լայն հանրությանը ներկայացնել որպես «լապշա», ինչը և Գոհարը փորձում ա անել։ Որ ոչ ոք հարց չտա՝ «մի րոպե, լո՞ւրջ իշխանությունը տենց առաջարկներ ա արե՞լ՝ մուծվել ու հանգիստ ապրել»։ Եթե հա, ո՞ւմ, քանի հոգո՞ւ, կոնկրետ իչքա՞ն, ի՞նչ իրավական հիմքերով, ի՞նչ հանցագործություններ պետք ա թաքցվեն։ Այ էս հարցերը պետք ա չտրվեն, դրա համար պետք ա խոսել, օրինակ՝ տեսանյութում երևացող խոհանոցի մասին։ Ընդ որում, ամենատխուրը նրանում ա, որ մեծ հաշվով տեսանյութը նայածները բոլորն էլ հասկանում են, որ հենց այդպես էլ եղել ա, գիտեն էլ ում են նման առաջարկներ արել և գիտեն ովքեր են էդ առաջարկները հաստատ ընդունել։ Էդ այնքան պարզ ա, որ չարժի անգամ խորանալ, բայց ափսոս որ դրա հետ բոլորս հաշտվել ենք։ Որովհետև, եթե, օրինակ՝ 2017թ. ինչ-որ մեկը բաց խոսար այդպիսի առաջարկներից էն հին իշխանության կողմից, ես շատ լավ պատկերացնում եմ՝ ովքեր էին էդ թեմայով ցույցեր ու բողոքի ակցիաներ անելու։ Նույն մարդիկ, որ այսօր թեման ջրում են։
Վերջում, ևս մեկ անգամ հիշեցնեմ բոլորին, որ Գոհար Աբաջյանը էլ չի նայում Արմքոմեդի։ Եղա՞վ ))»: