Եվ ո՞վ է ասել, որ իմ ու մյուսներիս հաշվին շարունակաբար պետք է հարստանան ու չկշտանան հենց հանրապետականցիներն ու դրանց սատարողները: Հիսուն դրամով ավելացել է երթուղային տրանսպորտը, հացը, կաթնամթերքը, ամեն ինչ, այն դեպքում, երբ տարրական միջոցներ, վերաբերմունք չկա քաղաքացու նկատմամբ, երբ կարող ես օգտվել արդեն թանկ երթուղայինից ու սարսափած տուն հասնել, երբ վարորդը կբղավի, կծխի ու կփչի մարդու աչքերին... Եվ ո՞վ է ասել, որ իմ ու մյուսների փոխարեն պետք է հարստանան հանրապետական խուժանը ու դրանց սատարողները: Տարոն քաղաքապետ, մի անգամ քեզ հարց տվե՞լ ես, թե ով ես դու, ինչ մարդաիսան ես դու: Թե՞ դու թանկանոց տղա ես, ինձանից մի երկու տարով ես ընդամենը մեծ, բայց նստած տեղդ որոշումներ ես կայացնում, քո ճորտերը՝ թաղապետները, տարրական գիտելիք չունեն, ինչպես որ դու, ու ձեզանով իմ ու մյուս կարգին մարդկանց ճակատագիրն եք որոշում, թե՞ քո արյունն ու ձեր թաղային գողականներիդ արյունը իմ արյան գույնից ավելի մուգ է. երկրիս ինքնակոչ նախագահ, ո՞վ է ասել, որ իմ ու մյուսների փոխարեն պետք է հարստանա եղբայրդ, դու, քեզ սատարող, քեզ գովեստող հերթական խուժանները, չգիտեմ` ինչ է դեռ սպասվում, բայց գիտեմ մի բան` սրանք հանրապետականներով ուզում են էս ազգիս գլուխը ուտեն, բայց չի ստացվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել