News.am-ը գրում է․

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եւ Վարդաբլուրի արդեն նախկին համայնքապետ Ռուսլան Օհանյանը համագործակցում են, որպեսզի ես ազատման դիմում գրեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գեւորգյանը։

«Վարդաբլուրի համայնքապետ Ռուսլան Օհանյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել, ես էլ տարել էի նոր համայնքապետին ծանոթացնելու։ Նոր համայնքապետն իր տեղակալն է, ոչ իմ բարեկամն է, ոչ էլ ծանոթս, բնակիչներն էլ ուրախ են։ Իսկ ես իրեն չեմ սպառնացել, ոչինչ չեմ ասել։ Պատճառն էլ այն էր, որ նա ինձ հետ չէր աշխատում, մենք չէինք համագործակցում, չէր ենթարկվում որեւէ կանոնի, չէր լսում, իր աշխատանքը պատշաճ չէր կատարում։ Անգամ տեղյակ չէր պահում՝ ուր է գնում աշխատանքային առումով, նա ամբողջովին վստահությունը կորցրել էր։ Քանի որ բացարձակ գյուղի մասին չէր մտածում, բացարձակ որեւէ աշխատանք չէր կատարում, եւ ամբողջ օրը «ֆեյսբուքի» դեմը նստած էր, ասել եմ, ու երեկ էլ եմ ասել՝ անհարմար է, դուրս արի «ֆեյսբուքից» ու սկսի աշխատել։ Երբ զանգում էինք, չէինք կարողանում կապի դուրս գալ իր հետ, ախր դա իր բնակիչներն են պատմել»,- պատմեց Մհեր Գեւորգյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել