Shantnews.am-ը գրում է․
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կհատկացնի 75 միլիոն եվրո Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար: Այս մասին ասված է միջազգային ֆինանսական կազմակերպության հայտարարության մեջ:
Ներդրումները կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Այդ նպատակով ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես նաև վերանորոգի մետրոյի կայարաններն ու թունելները:
ՎԶԵԲ-ը գումարը կփոխանցի երկու տրանշով: Գումարը համաֆինանսավորվելու է EBRD-ի և Green Climate Fund-ի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/667172.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել