Նշվում է, որ ապաքինվածների ստույգ թիվը 1 014 524 է:
Ինչ վերաբերում է վարակակիրների թվին, ապա, ըստ համալսարանի տվյալների, գրանցվել է 3 256 570 դեպք, որից 233 300-ը՝ մահվան ելքով:
Հայտնի է, որ կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ, ըստ մեկ այլ աղբյուրի՝ worldometers.info կայքի, գրանցվել է վարակման 1 095 304 դեպք, որից 63 871-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների առաջին տասնյակում են ներառվել Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը:
Եվրոպայում վարակակիրների թվով առաջատարն Իսպանիան է՝ ախտահարման 239 639 դեպք, մինչդեռ զոհերի թվով առաջին տեղում Իտալիան է՝ 27 967 մահվան դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել