«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչեւ վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել:
Հիմա էլ` հընթացս փորձում են մեղադրանքը փոխել, «կաշառքի գործը» վերածել «փողերի լվացման» մեղադրանքի: Ի դեպ. ինչպես շատ, այնպես էլ այս գործում փորձ է արվում ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի «վրա»:
«Հիմքեր» են փնտրում, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մուլտի գրուպում» ունեցած Սեդրակ Առուստամյանի փայաբաժինները, Բուլղարիայում ունեցած ջրի գործարանը, Լիտվայում ունեցած հյուրանոցը իրականում ոչ թե իրեն, այլ քոչարյանների ընտանիքին են պատկանում, պարզապես արձանագրված է Առուստամյանի անունով:
Ասում են, իշխանություններն իրականում, օգտագործելով Քոչարյանի անունը, փորձում են սեփականության վերաբաշխում կատարել` սկզբնական շրջանում Գ. Ծառուկյանի, Գ. Խաչատրյանի ունեցվածքից, հետո` մնացած գործարարների»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 01.05.20թ. համարում։