Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը: Պատճառն այն է, որ նախորդ հանգստյան օրերին մեծ թվով մարդիկ են դուրս եկել լողափեր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նահանգապետը պատրաստվում է նման որոշում կայացնել, քանի որ շատ քաղաքացիները ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են:
Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ մտադիր են խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել