Էս մարդը գնալով գժվում ա, մտել ա ուղիղ եթեր ու մարդկանց ասում ա մոտավորապես հետևյալը` «պետությունը ձեզ փող ա տվել ու, եթե դուք սոցիալական պրոբլեմ չունեք, հանեք ձեր գրպանից տվեք սոցիալապես անապահովներին ու ընդ որում դա ձեր փողերը չեն այլ կառավարության»:
Իրոք էս ամեն ինչը արդեն զավեշտալի ա, այսինքն դուրս ա գալիս ես որպես քաղաքացի պետք ա իմ սաղ գործերը թողնեմ ու կառավարության փոխարեն անապահով ընտանիքներ գտնեմ ու իմ գրպանից փող տամ էդ մարդկանց` Նիկոլի անունից: Իսկ, եթե ես վատ քաղաքացի եմ ու դա չե՞մ անում, հետո՞, բա պետությո՞ւնը: Այսինքն Սոցապնախարարությունը պարգևավճար ստանա, իսկ իրա տեղը սովորական քաղաքացին գնա անապահով ման գա՞: Դե տենց տենց ա էդ ձեր թանկարժեք մեքենաների ու լափած լափի փողն էլ տվեք մենք որոշենք ոնց ծախսեք էլի...
Հ.Գ. Լավ դուք լուրջ աննորմալ ե՞ք, այսինքն դուք մարդ ու կնիկ խմեք մտնեք ուղիղ եթեր ու մեզ ձեռ առնե՞ք մենք էլ նստենք ձեր հարբած երևալայությունների հետևանքով նյարդայնանա՞նք: Ախպեր եկեք դուք մի խմեք էլի, մեր ներվերը ափսոս ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել