Factor.am-ը գրում է․
Ատելությունը պետք է այս կամ այն կերպ դուրս գա և խոսքը միայն երեկվա միջադեպի մասին չէ։ Այդ մասին Factor.am-ին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ խոսելով երեկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադներ» խմբի անդամ Արթուր Դանիելյանի միջև այգում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։
Աբովյանը շեշտեց, որ դա իրավական գործընթաց է և գնահատական կտրվի, բայց մյուս կողմից կարող է ասել, որ այսօր, ընդհանուր առմամբ, հասարակությունը պառակտված է, ճամբարների կիսված։
«Ասում էինք՝ անհանդուրժողականություն մի՛ գեներացրեք, դա այս կամ այն կերպ դուրս է գալու»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/245767.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել