Ճիշտն ասած՝ ես երբեք մեծ երկրպագու չեմ եղել «ոչ բռնությանը», «բռնությունը բացառվում է», «սիրում եմ բոլորին» ու նման ոճի՝ ինձ համար անբովանդակ կարգախոսներին: ԲԱՅՑ...
Հիմա, երբ կարդում եմ ֆեյսբուքյան ընկերներիցս շատերի գրառումները, որոնք ներկա իշխող ուժին աջակցելու մղումներից կոչեր են անում իրականացնել վերջապես «ասֆալտին փռելու» և նման խոստումները կամ ենթատեքստով արդարացնում են երեկվա դեպքերը...
Ես մի կողմ եմ դնում խնդրի մարդկային կողմը, թեև այդտեղ էլ լիքը խոսելու բան կա: Ես վերցնում եմ խնդրի քաղաքական կողմը:
Դուք իրո՞ք չեք տեսնում, չե՞ք ուզում տեսնել, թե ի՛նչ կինոյի մեջ են ձեզ ուզում նկարած լինել:
Երկու օրվա մեջ ԱԺ-ում՝ քուչի ռազբորկա, Քյավառում՝ «վենդետա» (յանի հայերեն վրեժ, մուռ և նման բառերը մոռացել ենք, վենդետա), ԱԺ փոխխոսնակի մասնակցությամբ ծեծկռտուք... Ու մենք՝ հայերս, որ կենցաղում այդքան կասկածամիտ ենք, այստեղ չենք ուզում տեսնել գոնե մի քիչ զգուշանալու, մի քիչ մտածելու առիթ...
Էս սերիալում արդեն պատմվել է, որ․
1. ԱԺ-ն, որի մեծամասնությունը ժամանակին ստացել է 80 տոկոս քվե ոչ մեկի կողմից չվիճարկված ընտրություններով, քուչի բազառի, իրար քրֆելու տեղ է,
2. Հայ ժողովուրդը վայրենի է՝ հիվանդանոցներ է ջարդում, իրար վրա կրակում է, մարդու վիզ է կտրում,
3. Հայատանի ուժային կառույցներն անգործունակ են,
4. Իշխող ուժի ներկայացոիցիչները փողոցում ծեծում են իրենց ընդդիմադիրներին։
Վերջին կետի հետ կապված: Ոչ մեկին հետաքրքիր չէ ձեր անձնական վերաբերմունքը ծեծի մասնակիցներին։ Չոր փաստերն են մնում ու կարևոր, ու դրանց հիմամբ՝ ձեր գլխին սարքվելիքը, ձեզ պարտադրվելիք հերոսներն ու հակահերոսները, ձեր բարոյական հաղթանակը ու մյոնսրեի իրավականորեն տուժած լինելը:
Իհարկե, ամեն ինչ էլ կարա ունենա օբյեկտիվ հիմք էս ցուցակից: Եվ ունի: Բայց կինոները հենց օբյեկտիվ հիմքի վրա են նկարվում: «Հիմնված է իրական դեպքերի վրա»: Բայց դրանով մնում է «կինո»:
Հիմա, եթե չեք ուզում էս կինոյի ձրի մասովկան լինել, մտածեք, երբ զգացմունքներից դրդված ոչ թե սառնասրտության, ոչ թե մտածված գործելու, այլ «ջարդելու» կոչեր եք անում, ո՞ր ու ո՞ւմ կողմից եք խաղում:
Ինձ թվում է՝ բարդ չէ հասկանալ, գոնե բարդ չէ մի քիչ կասկածանքի տեղ թողնել: