Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 43 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, 8-ը՝ զեկուցվող, 2-ը՝ գաղտնի։ 

Օրակարգում ներառված են Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին, Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին, «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին հարցեր և այլ հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել