Այո՛, սա նոր Հայաստանն է
1. Սա այն Հայաստանն է, որտեղ ՀՀ իշխանությունը զբաղված է սիգարետի կոնտրաբանդայով և դրա մեջ իրենց անմիջական մասնակցությունը ունի երկրի առաջին դեմքը իր տիկնոջ հետ:
2. Սա այն Հայաստանն է, որտեղ ՀՀ գլխավոր շենքում՝ ԱԺ-ում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ու ԱԺ փոխխոսնակը իրար անվանում են անբարոյականի վաստակ և բավարարվում սեփական մայրիներին մեկը մյուսի սեռական օրգանին դեմ տալով:
3. Սա այն Հայաստանն է, որտեղ կարող են ՈՍ ուժերին մի կողմ հրելով մտնել հիվանդանոց և հաշվեհարդար տեսնել, ընդհուպ մինչև կոկորդ կտրել:
4. Սա այն Հայաստանն է, որտեղ օրը ցերեկով իշխանության ներկայացուցիչը կարող է անբարոյականի վաստակից դառնալ Ռեմբո և հարձակվել արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավարի վրա և դիմել իր ընկերոջը՝ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ:
5. Սա այն Հայաստանն է, որտեղ կարելի է ցանկացած պահի հարձակվել Եկեղեցու և Վեհափառի վրա: Նրան դարձնելով վրեժխնդրության թիրախ, որովհետև պատերազմ է հայտարարված մեր հավատքին և եկեղեցուն:
6. Սա այն Հայաստանն է, որտեղ կարելի է տրանսգենդերին տեղ տալ, իսկ պետությանդ հերոսներին վարկաբեկել, որովհետև իրենց համար ընդունելի է ոչ թե ավանդական ընտանիքը, այլ մեզ համար խորթ և անընդունելի բարքերը:
7. Սա այն Հայաստանն է, որտեղ երկրի գործող ղեկավարը կարող է նախորդած ղեկավարներին
վարկաբեկել՝ մեկին անվանելով քոռ, մյուսին ալբանացի, վերջինին էլ խաղամոլ և տգետների զանգվածը դրանից ուրախանա:
8. Սա այն Հայաստանն է, որտեղ մարդկանց մեղադրում են թալանի մեջ, խաղում վերջիններիս հեղինակության հետ, բայց դատական վճիռ այդպես էլ չտեսնելով, որովհետև սուտն ու կեղծիքը իրար հաջորդում են, որովհետև քր.գործերը շինծու են և ունեն մեկ նպատակ՝ ռեկետ:
9. Սա այն Հայաստանն է, որտեղ համաձայնության ես գալիս թշնամուդ հետ՝ արցախյան հողերը հանձնելու հետ կապված, որովհետև արյուն թափած զինվորիդ հարգել չգիտես:
10. Սա այն Հայաստանն է, որը կարելի է բնութագրել երկու գրքերի օգնությամբ՝ «Անասնաֆերմա» և «Քաոս»: