Երևանի քաղաքապետարանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ ամիսներ, ինչու չէ տարիներ շարունակ մենք մեր կողքին ունեցել ենք ազգասեր գործարարների, որոնք իրենց սուրբ առաքելությունն են համարել սեփական գրպանից վճարել հանուն սպառողի: Կարծում եմ` այդ գործընթացում մի տեղ թերացել են. ինչո՞ւ մեր սպառողը չգիտեր, թե ինչ մեծ լավություն են անում իրեն, ինչո՞ւ չգիտեր, որ ամեն անգամ 100 դրամ վճարելիս ոչ թե վճարել է, այլ 50 դրամ նվեր է ստացել:
Բարեգործությունը հենց սա է... երբ լավությանդ մասին չես խոսում:
Գոնե նմանատիպ տեքստեր ասեք, քանզի ուղղակի ամոթալի է, երբ թանկացումների  մասին սկսում են խոսել, երբ գազն է թանկանում, իսկ հետո երբ հասկանում են, որ գազի թանկացմամբ տրանսպորտի այսքան թանկացումը պայմանավորել հնարավոր չէր, ի վերջո հիշում են ամիսներ կամ տարիներ առաջ թանկացած դիզվառելիքի կամ ավտոպահեստամասերի մասին:
Հ.Գ.
Լավ ռեժիսորի պարագայում կարելի է նկարահանել մելոդրամա կամ կատակերգություն «Գերշահույթների սիրահար առաքյալը» վերնագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել