Չնայած դատական ոլորտին չմիջամտելու «Մեդիա պաշտպանի» կոչ-հորդորներին` վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս մեկ հայտարարություն է արել ֆեյսբուքում`դուրս գալով իր լիազորություններից ու իր վրա վերցնելով դատարանի գործառույթներ: Այս անգամ էլ նա չհիմնավորված և չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հասցեին։

«Մեդիա պաշտպանը» հորդորում է Մանե Գևորգյանին մնալ իր լիազորությունների շրջանակում: Նման ձևակերպումներ կարող է միայն դատարանը թույլ տալ: Սա Հայաստանի վարկանիշին վնասում է` միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում իշխանության ճյուղերը տարանջատված չեն, և գործադիրն իր որոշումները պարտադրում է դատարաններին: Բացի այդ, սա մամուլի քարտուղարի ինստիտուտի հանդեպ անարգանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել