Խոյ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին կհիշեցնեն: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:

Ցուլ: Ժամանակն է զբաղվելու ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք:

Երկվորյակ: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն:

Խեցգետին: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան:

Առյուծ: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Հնարավորության դեպքում հետաձգեք բոլոր գործերը և օրը նվիրեք հանգստին: Աշխատավայրում հնարավոր են անախորժություններ, վիճաբանություններ կունենաք նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Գնումներն անհաջող կլինեն, կնքած գործարքները՝ ոչ շահեկան:

Կույս: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար: Կվայելեք շատերի համակրանքը, հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի անցնելու համար:

Կշեռք: Օրը լավ կդասավորվի, եթե խելամիտ գործեք: Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հաջողությունը հեշտ չի տրվում, հետևաբար զինվեք համբերությամբ: Հնարավոր են գումարային չնչին կորուստներ: Խոշոր գնումները ցանկալի է հետաձգել, այսօր ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Փորձեք ավարտին հասցնել ամսվա ընթացքում կուտակված գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է ղեկավարության հետ շփվելու, որոշ մասնագիտական հարցեր քննարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր աշխատանքի անցնելու որոշում կկայացնեն, կարող են շատ հետաքրքիր առաջարկներ ստանալ:

Աղեղնավոր: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն ոչ միանգամից: Հաջողության հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կընձեռվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել:

Ջրհոս: Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Ձկներ: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռված ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել