Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակը» լկտի ստում է, իբր 500 հոգի հարձակվել են հիվանդանոցի վրա:

Այս լկտի սուտը տարածվում է իշխանության կողմից այն նպատակով, որ իբր հարձակվողների քանակն այնքան շատ է եղել, որ ոստիկանությունը չի կարողացել պահպանել հիվանդանոցում գտնվող քաղաքացիների անվտանգությունը:
Ամենայն հավանականությամբ, հենց այս լկտի սուտը պաշտոնական դարձնելու ուղղությամբ իշխանությունը կիրականացնի գործուն քայլեր: Կգտնվեն «վկաներ», ովքեր կհաստատեն, որ հաշվել են հաձակվողներին, ու դրանք 500-ն էին, սակայն ինչ էլ անեն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 500 մարդու մասին տեղեկությունը պաշտոնական կեղծիք է, որի նպատակն իրականությունը քողարկելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել