Բոլորս էլ գիտենք, որ արծաթյա զարդերը երբեմն սևանում և փառակալում են, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ դրանց չի կարելի նոր շունչ հաղորդել։ Կպատմենք, թե ինչպես է դա կարելի անել։
1. Ատամի մածուկով
Ձեզ անհրաժեշտ կլինի ատամի մածուկ և ատամի հին խոզանակ, որն այլևս չեք օգտագործելու։ Մածուկը լցրեք արծաթյա զարդի վրա և լավ շփեք խոզանակով։ Հետո ջրով լվացեք։
2. Շրթներկով
Շրթներկը լավ քսեք զարդի վրա և հետո մաքրեք։ Սա էֆեկտիվ է միայն հարթ մակերեսների դեպքում։
3. Սոդայով և փայլաթիթեղով
Կաթսայի հատակին պետք է փայլաթիթեղ դնել, իսկ վրայից՝ զարդերը։ Առանձին կաթսայի մեջ եռացրեք 1 լ ջուր և ավելացրեք 50 գ սոդա։ Երբ խառնուրդը լավ կեռա, լցրեք այն կաթսայի մեջ, որտեղ ձեր զարդն է։ Մի քանի րոպեից զարդերի սևությունը կանհետանա։ Լվացեք և չորացրեք։
4. Անուշադրի սպիրտով (նաշատիր)
Անուշադրի սպիրտը լցրեք բանկայի մեջ, որտեղ կտեղավորվի ձեր զարդը։ Փակեք այն և լավ թափահարեք, որ սև փառը դուրս գա։ Այնուհետև լվացեք և չորացրեք զարդը։
5. Լիմոնի աղով
Կաթսայի մեջ լիմոնի աղ լցրեք և կես լիտր ջուր։ Լուծույթը դրեք ջրային բաղնիքի վրա։ Ձեր զարդերը լարով անցկացրեք և իջեցրեք լուծույթի մեջ։ Այդպես պահեք եռացող լուծույթի մեջ 15-30 րոպե։ Այնուհետև լվացեք և չորացրեք։