Ուրեմն Գավառի հիվանդանողում, ոստիկանների և Ոստիկանապետի ներկայությամբ ինչ-որ անձինք ներխուժել են պալատ ու երկու հոգու վիզ կտրել:
Սա նրանից ա, որ իրական հանցագործներին թողած Ոստիկանապետ Արման Սարգսյանը զբաղված ա իր տիրոջ քաղաքական հակառակորդներին հետապնդելով, մարդկանց ընտանիքի անդամների վրա գործեր կարելով: Քրեական հանցագործների փոխարեն սպեցնազը մեր հետևից ա գալիս, որ Նիկոլն էդ գիշեր հանգիստ քնի ու էսքանից հետո լավա, որ Արման Սարգսյանի վիզը չեն կտրել, ինքը դեռ պետք ա բոլորիս, դեռ ցուցմունքներ ա տալու, բայց էս վիճակը խոսում ա պետության չգոյության մասին:
Պետության հերն անիծել են էն աստիճանի, որ ոստիկանների պահպանության տակ գտնվող անձանց վիզ են կտրում:
Ինչպես կասեր իմ կլիենտ ուռչո Արոն` էս չե՞ք արա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել